00:23 , 2 ապրիլ, 2015
Barometer.am-ը գրում է․
Արդյոք ամեն ինչ գիտե՞նք գինու մասին:
Ինչու ենք գինի (և ոչ միայն գինի) խմելիս բաժակներն իրար շխկացնում: Ասում են, որ դա դեռ հնուց է գալիս. Հին Հռոմում, երբ թագավորներն իրար էին հանդիպում, միասին նստում ճաշի, այնպես ուժգին էին գինու բաժակները շխկացնում, որ բաժակների պարունակությունը խառնվում էր իրար. դա ապացույցն էր այն բանի, որ հրավիրյալ թագավորի բաժակի գինին թունավորված չէր: Բացի այդ, մեկ այլ ավանդույթ կար Հունաստանում. հյուրընկալողն առաջինն էր խմում գինին, որպես նշան, որ նա մտադիր չէ թունավորելու դիմացիններին:
Նույն Հին Հռոմում կանանց արգելված էր գինի խմել. գինի խմելուց բռնացնելուց նրան կարող էին օրենքով սահմանված կարգով մահապատժի ենթարկել:
Հին Եգիպտոսում էլ ավելի անարդար էր կյանքը, քանի որ ոչ ոք գինի չէր խմում՝ համարելով այդ կարմիր խմիչքը որպես մարդու արյուն, ով դեմ էր դուրս եկել աստվածներին ու պարտվել: Այդ պատճառով էլ, նրանց ասելով, այդ խմիչքն էր մարդկանց դրդում ոչ ռացիոնալ քայլեր անել:
Եթե դուք էքստրիմի սիրահար եք ու սիրում եք գինի, ապա գնացեք Վիետնամ ու փորձեք կոբրայի գինի. բրնձի գինու կամ ցորենի խմիչք է, որի մեջ մտցված է տեղում սպանված օձ:
ԱՄՆ-ում խմիչքի արգելման ժամանակաշրջանում գինու հյութի արտադրողները հյութի տուփի վրա մեծ զգուշացնող նոթ էին փակցրել, որ հյութը ջրի հետ խառնելու դեպքում այն չպահել քսան օրից ավելի, քանի որ այն կվերածվի գինու:
Գոյություն ունի գինու մրցույթ, որտեղ պետք է գինին հոտով ճանաչեն: 2003թ.-ին Ռիչարդ Ջուլինը եղավ այն մեկը, ով կարողացավ գինու 50 տեսակից գուշակել 43-ը: Դա ցնցող ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ երկրորդ տեղ զբաղեցրածը կարողացել է գուշակել ընդամենը գինու 4 տեսակ:
Գինին պետք է պահել ոչ թե խոհանցում կամ սառնարանում, քանի որ շատ տաք կամ սառը միջավայրը կարող է փչացնել այն, այլ մութ ու չոր մառանում կամ նկուղում:
Գինու շիշը չպետք է պահել ուղղահայաց, քանի որ նման դեպքում խցանը կարող է չորանալ ու թթվածին մտնել շշի մեջ: Այն պետք է պահել պառկած՝ շշի բերանը ներքև վիճակում:
Ավստրալիայում անց էր կացվել հարցում, համաձայն որի՝ օրական երկու բաժակ գինի խմող կինն ավելի շատ է հաճույք ստանում սեքսից, քան նրանց, ովքեր չեն խմում ընդհանրապես:
Կան մարդիկ, ովքեր "հուշտ են լինում" գինուց: Դա յուրահատուկ ֆոբիա է ու կոչվում է օեոնաֆոբիա: