00:02 , 2 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կվերադառնա շվեյցարական Լոզան` միանալու Իրանի և «վեցնյակի»` միջուկային ծրագրի շուրջ այստեղ ընթացող բանակցություններին: Այս մասին տեղեկացնում է France Presse-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին չի լքի Լոզանը առնվազն մինչև հինգշաբթի:
Նշենք, որ քիչ առաջ Իրանի արտգործնախարար Զարիֆը հայտարարել էր, որ բանակցություններն ավարտելու գրաֆիկ սահմանված չէ:
Հիշեցնենք, որ Լոզանը լքել էին Չինաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարները: