Երեք երեխա թունավորվել է շմոլ գազից


23:24 , 1 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է․

Ապրիլի 1-ին՝ ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը շմոլ գազի թունավորումով Նորագավիթի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Լևոն, 2005 թ. ծնված Սուսաննա և 2010 թ. ծնված Գևորգ Բ.-երին: 
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: