23:16 , 1 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է․
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի մեքենաշինական գործարաններից մեկն այցելության ժամանակ անձամբ է փորձարկել նոր ինքնաթիռը: Այդ գործարանը ձեռնամուխ է եղել սեփական արտադրության թեթև օդանավերի թողարկմանը: Այդ մասին գրում է Newsru.com-ը` վկայակոչելով կորեական լրատվամիջոցներին:
Ըստ աղբյուրի, Կիմ Չեն Ընը, ով հատուկ սեր ունի գիտության, տեխնոլոգհիաների ու ավիացիայի հանդեպ, գոհունակություն է հայտնել, որ երկրի քաղաքացիները կարողացել են «հրաշալի ձեռքբերում» ունենալ՝ ստեղծելով նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ինքնաթիռ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ