Մահացել է «Բիթլզ» խմբի անդամ Ջոն Լենոնի առաջին կինը


22:58 , 1 ապրիլ, 2015

Newsline.am-ը գրում է․

Այսօր 75 տարեկան հասակում մահացել է պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող «Բիթլզ» խմբի անդամ Ջոն Լենոնի առաջին կինը:

Interfax-ը հղում անելով BBC-ին, տեղեկացնում է, որ բրիտանացի Սինթիա Լենոնը մահացել է քաղցկեղից: Լենոնը մահացել է Իսպանիայի Մալորկ քաղաքի իր տանը: Սինտի Լենոնի խնամել է նրա որդին:

Նրա կենսագրականում ասվում է, որ Սինթիան Ջոն Լենոնի հետ հանդիպել է 1957 թվականին` Լիվերպուլի գեղարվեստի քոլեջում: Նրանք ամուսնացել են 1962-ին:

Զույգի ամուսնությունը կարճ է տևել: Լենոն ամուսիննեն ամուսնալուծվել են 1968-ին: Այնուհետև հայտնի երաժիշտն ամուսնացել է Յոկո Օնոյի հետ: