09:08 , 2 ապրիլ, 2015
168.am-ը գրում է․
Անհրաժեշտ բաղադրիչները՝
1 ճ/գ բնական մեղր
1 ճ/գ բարձր յուղայնությամբ թթվասեր
50 գ կաթնաշոռ 1 ձու
6-10 կաթիլ կիտրոնի հյութ
1-2-ական սրվակ ալոէ, վիտամին В1 և В12
Պատրաստման եղանակը՝ Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք ապակյա տարայի մեջ և երեկոյան քսում մաքուր դեմքին։ Կարելի է քսել նաև աչքերի տակ։ Թողնում ենք 15-20 րոպե, ապա լվանում սառը ջրով։ Այս դիմակը լվանալուց հետո դեմքին քսուք քսել պետք չէ։ Պահել սառնարանում, ապակյա փակ տարայի մեջ։