22:09 , 1 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը ամբողջությամբ չի պահպանվում։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ Մերկելն ընդգծել է, որ շփման գծից զորքերին հետ քաշելու գործընթացն իրականացվում է ոչ թափանցիկ կերպով։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի ղեկավարը հայտարարել է, որ հակամարտության գոտում իրավիճակը վերջին շրջանում ավելի խաղաղ է դարձել։