21:51 , 1 ապրիլ, 2015
168.am-ը գրում է․
ՀՀ կառավարության վաղվա օրակարգից տեղեկանումենք, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը վաղը՝ ապրիլի 2-ին, պաշտոնանկ է արվելու։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Արամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: