Քաջ ծանոթ լինելով թե Տիգրանի, թե Նելլիի հետ` կարող եմ ասել, որ նրանք շատ համեստ և ամբիցիաներից դուրս դերասաններ են


22:37 , 1 ապրիլ, 2015

Թատերական գործիչների միությունն այլևս իմ համար յա կա, յա չկա։
Այսօր տեղեկացա, որ իսկական մեծատառով դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Ի՞նչ ասեմ, միությունը կարող է ասել, որ հիրավի աղքատացավ, կորցնել իրենց շարքերից այսպիսի դերասաններ նշանակում է... Նույնիսկ բառ չեմ գտնում ասելու: Այս ամենը վկայում է այն մասին, որ միությունն ուղղակի անգործության է մատնված, քանի որ քաջ ծանոթ լինելով թե Տիգրանի, թե Նելլի հետ՝ կարող եմ ասել, որ նրանք շատ համեստ և ամբիցիաներից դուրս դերասաններ են, և եթե չլինեին լուրջ պատճառներ, նրանք հաստատ չէին լքի միությունը: Անձամբ ես այս պահից հայտարարում եմ, որ Հայաստանի թատերական գործիչների միությունն այլևս ինձ համար, համենայնդեպս, յա կա, յա չկա:
Իսկ նրանց համեստության վառ ապացույցն այն է, թե ինչքան գեղեցիկ կերպով նրանք հեռացան միությունից: Ձեզ եմ ներկայացնում նրանց խոսքը.

«Այլևս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաև տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում և սրտում հավետ»։
Հ.Գ Հա, ի դեպ, Նելլի Խերանյանն էլ հավելել է, որ անդամատոմսերը միություն կուղարկեն ծրարով: