Մահացել է աշխարհի ամենատարեց կին ոչ պաշտոնական տիտղոսը կրող ուզբեկ Տուտի Յուսուպովան


19:26 , 1 ապրիլ, 2015

00px1pz9Araratnews.am-ը գրում է.

Ուբեկստանում մահացել է  աշխարհի ամենատարեց կնոջ ոչ պաշտոնական տիտղոսը կրող 134-ամյա Տուտի Յուսուպովան։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Այս կինը չի հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, թեպետ նրա անձնագրում որպես ծննդյան օր գրված է 1880 թվականի հուլիսի 1-ը։

Այսօր  հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ 117-ամյա Միսաո Օկավան, ում տարիքը հաստատվել էր համապատասխան ծառայությունների կողմից։