Հարձակում՝ ադրբեջանական զորամասի վրա. մեկ զոհ


17:44 , 1 ապրիլ, 2015

Հարձակում՝ ադրբեջանական զորամասի վրա. մեկ զոհYerkir.am-ը գրում է.

Մարտի 31-ին երեք քաղաքացիական անձինք, ովքեր զինված են եղել սառը զենքով, հարձակում են գործել ադրբեջանական ռազմածովային ուժերի զորամասի վրա. հայտնում է haqqin.az-ը:

Նրանց հաջողվել է ներթափանցել զենք-զինամթերքի պահեստ:   Հարձակվողներից 2-ը ձերբակալվել են, իսկ երրորդը փորձել է փախչել: Շահվերդիև Զաֆար Չիրագ օղլուի ուղղությամբ ստիպված կրակ են բացել, նա սպանվել է: