Ո՞վ ասեց, որ հենց 60 ես դառնում, պետք է մենակ հարևաններիդ հետ նարդի խաղաս ու թոռներիդ հետ դոմինո


17:30 , 1 ապրիլ, 2015

Նենց հետաքրքիր ա... Քաղաքում բավականին հայտնի չմուշկ քշող Լևոնի ամուսնության մասին պոստիս տակ և առհասարակ համացանցում այս հարցի շուրջ շատ տարբեր մեկնաբանություններ են: Մարդկանց գերակշռող մասը դրական է վերաբերվում այս նորությանը, ուրախանում այս օրիգինալ պապիկի համար, երջանկություն մաղթում զույգին և այլն: Կա նաև մարդկանց մեկ այլ խումբ, որում և տղաներ են, և աղջիկներ... Տվյալ խմբի մարդիկ համարում են այս երևույթը մեզ չսազող, որոշ մարդիկ վատ ենթադրություններ են անում հարսի մասին՝ ասելով, որ կամ գիժ է, որ էս պապիկի հետ է ամուսնացել, կամ անբարոյական է, ու էլ մարդ չկար ուրիշ... Ասում են, որ մեր հասարակության մեջ պապիկն ունի հստակ ձևավորված կերպար, և երբ այս տարիքի մարդ ամուսնանում է ջահել աղջկա հետ, ապա դուրս է մնում այդ կերպարի բնութագրից, ինչը շատ վատ է... Կարծում եմ՝ այս թեմայով գրածս նախորդ պոստից հասկանալի էր, որ ես մարդկանց առաջին խմբին եմ պատկանում ու ուզում եմ մեկ բան էլ ասել.

Գիտեք, մենք սովոր ենք, որ տարեց մարդիկ չունեն անձնական կյանք, ունեն խիստ սահմանափակ հետաքրքրությունների շրջան (հողամաս, նարդի, թոռներ, սերիալներ և այլն), անկարող են այսօրվա կյանքից շատ բաներ հասկանալ... Մենք էլի շատ ենք սիրում իրենց, բայց ահա այսպիսի պատկերացում ունենք իրենց մասին... Իմիջն իրանց տենց ա ու վերջ: Բայց իրականում աշխարհում պապիկներն ամենևին էլ այդպիսին չեն... Լավ հագնվում են... Թանկ ռեստորաններ այցելում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ... Սեռական կյանքով են ապրում, ինչքան կարում են... Տեղյակ են աշխարհի անցուդարձից: Աշխատում են, տանը չեն նստում.. Է բա տենց պիտի լինի կյանքը... Ո՞վ ասեց, որ հենց 60 ես դառնում, պետք ա մենակ հարևաններիդ հետ նարդի խաղաս ու թոռներիդ հետ դոմինո... Սաղ օր տանը նստես, հեռուստացույց նայես... Չկա այդպիսի բան: Դա անմարդասիրական, վիրավորական վերաբերմունք ա իմ կարծիքով: Ինչ վերաբերում է աղջկան, ապա հաստատ գիտեմ, եթե Լևոնը փողատեր լիներ, բոլորը ասելու էին՝ փողի համար է, բայց փող չունի էս մարդը, ուրեմն ուրիշ բան ա... Հավանաբար սեր... Միգուցե խենթ է այս աղջիկը, բայց գիժ չէ հաստատ, ու ես, նայելով իրանց նկարին, միայն ժպտում եմ՝ իմանալով, որ թուրքը նայում ա հայ պապիկի ապրելակերպին ու մի այլ կարգի տխրում:Ճ