Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկից հետ կվերցնեն մեդալը


16:30 , 1 ապրիլ, 2015

Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկից հետ կվերցնեն մեդալըYerkir.am-ը գրում է.

Մոսկվայում  Հայաստանի հիմնի հնչելու ժամանակ կքանստած ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովից հետ կվերցնեն նրա նվաճած բրոնզե մեդալը և կորակազրկեն երկու տարով:

Այդ մասին հայտնում է Report-ը՝  Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովին հղումով:   Այդ մասին նրան ասել է սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը, սակայն այդ հարցով վերջնական որոշում կընդունվի առաջիկայում :