15:22 , 1 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատութան նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական համակարգում այս տարի նախատեսվող ծրագրերին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը նշել է, որ հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014 թ. ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ: Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Մինչ 2015 թ. վերջ շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած հատվածը, ինչը հնարավորություն կտա լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:
Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային խնդիրների լուծման նպատակով իրականացվել են ՔԿ-ների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար համապատասխան աշխատանքներ:
Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ ՔԿ-ներում համապատասխան աշխատանքներ են տարվել նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է առցանց էլեկտրոնային հանձնուքի համակարգը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, դատապարտյալ-ՔԿ ծառայող շփումը: Նվազագույնի կհասցվի նաև արգելված իրերը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու հնարավորությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ