14:56 , 1 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Քիչ առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական սադրիչ քայլն է կատարել Հայաստանի ու ԼՂՀ ՊՆ նկատմամբ: Տարածվել է հերթական տեսանյութը ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Տեսանյութում զինծառայողը ակնհայտ ճնշման տակ արտահայտում է իրականության հետ որևէ աղերս չունեցող մտքեր:
Araratnews.am-ը այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով նախապես հորդորեց չտարածել տեսանյութը և հավելեց.
«Ադրբեջանական գերության մեջ եղած ռազմագերու շահագործման օրինակ է` բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ»:
Հիշեցնում ենք, որ նշված տեսանյութը մասն է ադրբեջանական քարոզչության, ուստի հորդորում ենք զերծ մնալ այն տարածելուց: