13:14 , 1 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է.
1999 թվականին Ադրբեջանի և Եվրամիության միջև փաստաթուղթ ստորագրվեց գործընկերության և համագործակցության մասին: Այդ փաստաթղթում աջակցություն էր հայտնվում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության Բաքվի գրասենյակի ղեկավար Միլենա Մարդը:
Նրա խոսքերով, Եվրամիությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:
Դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը հատուկ ուշադրություն է դարձնում տարածքային ամբողջականությանը անվտանգության հարցերին. «Մեզ համար ստատուս-քվոն անընդունելի է: Անցած տարի նախագահները երեք անգամ հանդիպել են: Բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելը շատ կարևոր է»,-հայտարարել է Մարդը: