13:20 , 1 ապրիլ, 2015
Ընտանիքում ծագած վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով: 42-ամյա տղամարդը ծեծել է կնոջը, ձեռքերով հարվածելով նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վիճաբանությունից և կնոջ նկատմամբ կիրառած բռնությունից հետո տղամարդը կնոջն ու 3 անչափահաս երեխաներին տանից դուրս է հանել:
Ձեռնարկվում են միջոցառումներ` տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, իսկ կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: