Ավագ չորեքշաբթի


09:18 , 1 ապրիլ, 2015

Այս օրը Եկեղեցին հիշատակում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը:
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծու սերն ու վստահությունը և հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը` չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: