Հնդկաստանի բոմժերը մեկ շաբաթում ավելի շատ գումար են ծախսում, քան Հայաստանի մեկ տարվա բյուջեն է


23:07 , 31 մարտ, 2015

Մի 10 օր առաջ վերադարձանք Հնդկաստանից, որը բնակչության թվով աշխարհի երկրորդ երկիրն է` 1.200.000.000 մարդ է բնակվում այդ երկրում։ Մեկ միլիարդ 200 միլիոն բնակչից մոտ 500 միլիոնը ծայր աստիճան աղքատ են, ապրում են փողոցում, և նրանցից յուրաքանչյուրը գոյատևում է օրական ընդամենը 1 դոլարով։ Այսինքն, բառիս դասական իմաստով, ԲՈՄԺ են։ Բայց երբ մի փոքր թվաբանական գործողություն ենք կատարում, հասկանում ենք, որ Հնդկաստանի ԲՈՄԺԵՐԸ մեկ ՇԱԲԱԹՈՒՄ ավելի շատ գումար են ծախսում, քան Հայաստանի մեկ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՆ է։ Այ այսպիսի հետաքրքրաշարժ թվաբանություն։