Չարբախում մահափորձի ենթարկված Փոսի Վարդանը միացված է արհեստական շնչառության ապարատին. նրա վիճակը ծանր է. armlur.am


19:57 , 31 մարտ, 2015

Չարբախում մահափորձի ենթարկված Փոսի Վարդանը միացված է արհեստական շնչառության ապարատին. նրա վիճակը ծանր էArmlur.am-ը գրում է.

Այսօր` ժամը 03:00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում իր իսկ բնակարանի առջև հրազենային վիրավորում ստացած Վարդան Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ հասարակայնության և լրատվության բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը: Վերջինս հայտնեց, որ հիվանդին միացված է արհեստական շնչառության ապարատ. նա վերակենդանացման բաժանմունքում է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վ. Կարապետյանը հրազենային վիրավորում է ստացել լյարդի և ողնաշարի ողնուղեղի հատվածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ