18:44 , 31 մարտ, 2015
1in.am-ը գրում է.
Տոկիոյի Սիբույա շրջանի օրենսդրական վեհաժողովը որոշում է ընդունել, որը միասեռական զույգերին հավասարեցնում է ամուսինների կարգավիճակին, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Միասեռական զույգերը կկարողանան ստանալ «վկայություն այն մասին, որ կողակիցներ են», ինչը նշանակում է, որ զույգը ընտանեկան հարաբերությունների մեջ է:
Մինչ օրս միասեռական զույգերին կարող էին մերժել համատեղ ապրել վարձակալած բնակարանում կամ հիվանդանոց այցելելու թույլտվություն չտալ:
Ըստ որոշման՝ կողակիցների այդ խնդիրները հիմա կլուծվեն: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը չի հանդիսանում ամուսնության վկայականի լիակատար նմանություն և իրավաբանական ուժ չունի: