Արմեն Մուրադյանը Լատվիայի և Լիտվայի նախարարներին առաջարկել է այցելել Հայաստան


17:29 , 31 մարտ, 2015

g_imageAraratnews.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները:

Քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է նաև Լատվիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Պետերիս Ապինիսի հետ։ Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման և որակավորման հարցերով։

Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա առաջարկել է Լատվիայի և Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին: