Թուրքական դատարանի շենքում պատանդ է վերցվել դատախազ


17:22 , 31 մարտ, 2015

Թուրքական դատարանի շենքում պատանդ է վերցվել դատախազPanorama.am-ը գրում է.

Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պատանդ է վերցրել թուրք դատախազին, ով վարում է պատանի Բերքին Էլվանի սպանության գործը: Էլվանը զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով:

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ` դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը պանտանդ է վերցվել հենց իր գրասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում: Ոստիկանական ուժերը շրջափակել են շենքը, փակել են բոլոր մուտքերը և ելքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ