Ինձ վրա չջղայնանաք, ես չարությունից չեմ սահմանն անցել. հակառակորդի կողմն անցած Անդրանիկը՝ իր ծնողներին ուղարկված նամակում ու ավելին


15:24 , 31 մարտ, 2015

Ինձ վրա չջղայնանաք, ես չարությունից չեմ սահմանն անցել. հակառակորդի կողմն անցած Անդրանիկը՝ իր ծնողներին ուղարկված նամակում ու ավելինShamshyan.com-ը գրում է.

Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրելէ իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Ինչպես նաեւ փոխանցեց, որ մայրը եկել էր գյուղապետարանում նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմեց գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքեց. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Միաժամանակ ավելացրել, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ