Սահմանադրական բարեփոխումների երկրորդ տեքստը ԱԺ կուղարկվի սեպտեմբերին. Վահրամ Բաղդասարյան


14:53 , 31 մարտ, 2015

Սահմանադրական բարեփոխումների երկրորդ տեքստը ԱԺ կուղարկվի սեպտեմբերին. Վահրամ ԲաղդասարյանYerkir.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հնարավոր երկրորդ տեքստին, նշեց, որ ամենևին էլ չի բացառվում, որ այս գործընթացում կարող է լինել նաև երկրորդ տեքստ:   «Քաղաքական ուժերի հետ քննարկումներում եթե լինեն պնդումներ, որ ցանկություն կա անցնելու կիսանախագահական կառավարման ձևին, եթե կոնսոլիդացիայի պայմաններն ապահովվեն, գործող Սահմանադրության մոդելը կվերամշակվի, և երկրորդ տարբերակը կլինի խորհրդարանականը, որը կուղարկվի ԱԺ, որտեղ քննարկումների արդյունքում այդ տեքստը կարժանանա հավանության և կգնա հանրաքվեի: Ո՛չ, ամենևին էլ չեմ բացառում, որ կլինի երկրորդ տեքստ»,- ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ