13:28 , 31 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Մարտի 29-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորված զինծառայող Հովսեփ Անդրեասյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի Մխչյան: Yerkir.am-ին այս մասին ասաց Արարատի մարզի Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: «Հովսեփի դին այսօր են բերելու գյուղ, հոգեհանգիստը հենց այսօր էլ լինելու է, վաղն էլ արդեն՝ հուղարկավորությունը»,- ասաց նա: Պողոսյանը նշեց նաև, որ իրենք դեպքի առնչությամբ որևէ մանրամասնության չեն տիրապետում: Նաև տեղեկացրեց, որ տղայի աճյունը կամփոփվի գյուղի զինվորական գերեզմանոցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ