Մայր փիղը 11 ժամ շարունակ փորձել է իր փոքրիկին դուրս բերել փոսից


13:20 , 31 մարտ, 2015

Համացանցում մեծ տարածում է ստանում հուզիչ մի տեսանյութ, որը նկարահանվել է Հնդկաստանում:

Հոլովակում երեւում է, թե ինչպես է մայր փիղը 11 ժամ շարունակ փորձում փրկել փոսի մեջ հայտնված իր փոքրիկին: