ԲՀԿ-ն հովանավորչության կարիք չունի. Միքայել Մելքումյան


12:17 , 31 մարտ, 2015

Araratnews.am-ը գրում է.

miqayel

«ԲՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է, մեր շարքերում կան մարդիկ, որ մեծ ճանապարհ են անցել ու հովանավորության կարիք չունեն, հակառակը` մենք կարող ենք ինչ-որ մեկին հովանավորել»: Այսպես ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք կուսակցությունն այժմ վայելում է գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորչությունը:

Դիտարկմանը, թե կուսակցության ներկայացուցիչների կողմից չեն լսվում քննադատություններ վարչապետի ինստիտուտի` կառավարության վերաբերյալ, Մելքումյանը ասաց.

«Ես բազմիցս մերժել եմ մերկապարանոց քննադատությունները: Բոլոր քննադատությունները պետք է լինեն խոր, մասնագիտական հիմքի վրա: Վերջին իմ քննադատության թիրախը եղել է ԿԲ վարած քաղաքականության քննադատությունը: Այսօր Հայաստանում վիճակը հասել է նրան, որ ընդհուպ մինչև կենտրոնացված շուկաներում խոշոր ձեռնարկությունները հայտնվել են ճգնաժամային իրավիճակում: Այս առումով ԿԲ-ն միայն վարում է գնաճը կանխելուն ուղղված քաղաքականություն»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ