Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են ինտեգրացումը ԵԱՏՄ-ի շրջանակներում


11:13 , 31 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել է ինտեգրացիոն համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 30-ին տեղի է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Մեդվեդեւի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Աբրահամյանի հետ: Քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության եւ ներդրումային համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործակցության թեմատիկան Եվրասիական տնտեսական միությունում»,- ասված է հաղորդագրության մեջ: