10:50 , 31 մարտ, 2015
Դերասան Վարդան Պետրոսյանը, ով ազատազրկման է դատապարտված 5 տարի ժամկետով, շուտով ազատության մեջ կլինի։ Այս մասին հայտնել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
«Համաներման ակտի կիրառումից հետո Վարդան Պետրոսյանն անմիջապես ազատ կարձակվի։ Եթե դա էլ չլինի, ապա իր Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, երբ կիրառվի բաց ռեժիմը, Վարդան Պետրոսյանը նորից ազատության մեջ կլինի, քանի որ ինքն արդեն կրել է իր պատժի 1/3-ը»,-ասել է փաստաբանը, հավելելով, որ Վարդան Պետրոսյանն իրենց հանդիպումների ժամանակ Վերաքննիչի դատական նիստից է խոսում, պատմում է, թե ինչպես է պատրաստվում դատական նիստին, ինչ է խոսելու։
«Վարդանը մարտական է տրամադրված դատական նիստին, բայց իրեն վատ է զգում, շատ ծանր, որ իր հետ նման կերպ են վարվել. դեպքը տեղի է ունեցել բանուկ մասում, տեղափոխել են կողնակ։ Ամեն մարդ թող նման բանը իր հետ պատկերացնի, անկախ նրանից, ինքը հայտնի դերասան է, թե ուղղակի քաղաքացի»,-ասել է փաստաբանը, նշելով նաև, որ տուժող Հակոբյանների հետ հաշտեցում հնարավոր չեղավ, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը բազմաթիվ քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ: