Հենրիխ Մխիթարյան. «Ինձ համար գերագույն հաճույք էր Շալանդի նման մարզչի հետ աշխատելը»


10:14 , 31 մարտ, 2015

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Անձամբ ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը: Ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ տևեց, բայց ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար և մաղթում եմ լավագույնը իր հետագա ծրագրերում: