Բաղադրամասեր՝
Խմոր՝
5 հատ ձու
Մի բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
Գլազուր՝
6 ճաշի գդալ շաքարավազ
10 ճաշի գդալ կակոյի փոշի
5 ճաշի գդալ կաթ
1 ճաշի գդալ կարագ
1 ճաշի գդալ կրախմալ
Որպես միջուկ օգտագոծվելու է մրգային պաղպաղակը։
Պատրաստման եղանակ՝
Խմորի համար նշված բաղադրամասերը խառնել իրար, լցնել հարմար ամանի մեջ, դնել ջեռոց 180 աստիճանով 30 րոպե։


Այդ ընթացքում պատրաստել գլազուրը։
Դրա համար իրար միախառնել գլազուրի համար նշված բոլոր բաղադրիչները, դնել կրակին մոտ 2 րոպե։
Խմորը բաժանել 2 մասի։ Առաջին շերտի վրա քսել պաղպաղակը, ծածկել 2-րդ շերտով, այդ շերտը պատել գլազուրով, տորթի շուրջբոլորը զարդարել ընկույզով։
.jpg)
.jpg)
