Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը մեղավոր է ճանաչվել կաշառակերության մեջ


05:58 , 31 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Իսրայելի կառավարության նախկին ղեկավար Էհուդ Օլմերտը գործի դատական վերանայման ընթացքում մեղավոր է ճանաչվել խարդախության և հասարակության վստահության չարաշահման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ դատավճիռը կկայացվի ավելի ուշ առանձին դատաքննությունների ժամանակ: Օլմերտի փաստաբանները մտադիր են գանգատարկել դատարանի վճիռը:

2012 թվականին նախկին վարչապետը դատարանի կողմից արդարացվել էր մի շարք հոդվածներով, ներառյալ կաշառակերության հոդվածով: Սակայն ավելի ուշ Օլմերտի նախկին ծառայողը ներկայացրել է նրա խոսակցությունների ձայնագրություններ, որնցից հետևում է, որ նա կաշառքներ է վերցրել: Այդ նյութերը հիմք են ծառայել դատաքննությունները վերսկսելու համար:

Օլմերտը Երուսաղեմի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել է 1993-ից մինչև 2003 թվականն ընկած ժամանակամիջոցում: Հետաքննության տվյալներով՝ հենց այդ ժամանակ էլ նա կաշառքներ է վերցրել:

Օլմերտը վարչապետի պաշտոնում աշխատել է 2006 թվականի ապրիլից մինչև 2008 թվականի սեպտեմբերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: