Հանգստյան օրերին ապօրինի շինարարության 28 դեպք է բացահայտվել.armlur.am


02:49 , 31 մարտ, 2015

Հանգստյան օրերին ապօրինի շինարարության 28 դեպք է բացահայտվելArmlur.am–ը գրում է.

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ 5 դեպք է արձանագրվել, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի 6 շինություններ քանդվել են:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերի ընթացքում արձանագրվել է շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 8 դեպք:Այս ուղղությամբ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը և շրջայցեր իրականացնել վարչական բոլոր շրջաններում:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 28 դեպքերից 20-ը արձանագրվել են հանգստյան օրերին: Քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից խիստ հսկողություն կսահմանվի հատկապես կիրակի օրերին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ