Պուտինը կարող է այցելել Եվրոպական առաջին խաղերի բացմանը Բաքվում. Պեսկով


00:46 , 31 մարտ, 2015

10468686931in.am-ը գրում է․

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը հունիսին կայցելի Բաքու՝ առաջին Եվրոպական խաղերի բացմանը։ «Իսկապես՝ հրավիրատոմսը գոյություն ունի, չի կարելի բացառել, որ նման ուղևորությունը տեղի կունենա, բայց երբ վերջնական որոշում կայացվի, մենք այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն ամեն չորս տարին մեկ, կանցնեն Բաքվում, հունիսի 12-28-ը։