00:28 , 31 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Մալիում մարդասիրական օգնություն տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) խմբի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է կոմիտեի աշխատակիցներից մեկը։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
Ինչպես հայտնում են միջազգային կազմակերպությունից, տուժել է նաև տեղի բնակիչներից մեկը։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գաո քաղաքից ոչ հեռու մի տեղանքում։