Հայ գաղթական կանայք՝ ավանակի դիակի շուրջ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից


23:57 , 30 մարտ, 2015

Հայ գաղթական կանայք՝ ավանակի դիակի շուրջ.  «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից Panorama.am-ը գրում է․

Այս լուսանկարն արվել է 1916 թվականին Սիրիայում գտնվող Հորանի շրջանում: Սա բացառիկ մի տեսարան է ներկայացնում, թե ինչպես են սովի մատնված և ամիսներ շարունակ խոշտանգումների ենթարկված հայ գաղթական կանայք խմբվել սատկած ավանակի դիակի շուրջ: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կայքէջիցտեղեկանում ենք, որ լուսանկարի հեղինակը Հասան Ամջան է, ով Ջեմալ փաշայի կողմից նշանակվել էր հայ բռնագաղթյալների տեսուչ: Նա անձամբ զբաղվել է տեղահանված հայերին Սիրիայում ու Լիբանանում վերաբնակեցնելու գործով:

 

Այս լուսանկարը վկայում է հայ բռնագաղթյալների օրհասական կացության մասին: Մարդիկ իրենց քաղցն ու ծարավը հագեցնելու համար դիմել են աներևակայելի քայլերի. գրանցվել են նաև մարդակերության դեպքեր: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հասան Ամջան լուսանկարչական սարքով մոտեցել է նրանց՝ այդ տեսարանը լուսանկարելու, նրանցից և ոչ մեկը ուշադրություն չի դարձրել, հայացքը չի բարձրացրել ու նայել նրա ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ