Սոս Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց


10:36 , 20 հոկտեմբեր, 2012

Սոս Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել սիրված դերասան Սոս Սարգսյանը: Նախնական ախտորոշմամբ` նրա մոտ թոքերի անբավարարվածություն է: Ուշ երեկոյան «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Վարպետը թեև կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բայց առողջական վիճակը բավարար է:
Մտերիմներն անհանգստանում էին, որ մեր կինոյի Նահապետը չի կարողանա մասնակցել հաջորդ շաբաթ կայանալիք իր «Ոտնամանները» գրքի շնորհանդեսին: