22:28 , 30 մարտ, 2015
Operativ.am-ը գրում է․
EFIT-V PhotoFit ծրագիրը, որը սովորաբար կիրառվում է բրիտանական ոստիկանության կողմից ֆոտոռոբոտների պատրաստման նպատակով, թույլ է տվել ստեղծել Բրիտանիայի ամենագեղեցիկ դեմքերը: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Դեմքերի ստեղծման ժամանակ հաշվի են առնվել շրթունքների հաստությունը, քթի երկարությունն ու լայնությունը և ըստ բրիտանացիների գեղեցկության այլ բնորոշ գծեր:
Քենտի համալսարանի հետազոտությունը շարունակվել է 2 ամիս: Հետազոտության արդյունքները վկայում են բրիտանացիների՝ գեղեցկության հարցում պատկերացումների մասին: