21:57 , 30 մարտ, 2015Armenpress.am-ը գրում է.
Արգենտինայի Կորդոբա եւ Սանտա Ֆե քաղաքների խորհրդարաններում միաձայն անցել է ապրիլի 24ը ազգերի միջեւ համերաշխության եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու նախագծերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով PrensaArmenia.com.arը, Կորդոբայում 26199 եւ Սանտա Ֆեում (Սանտա Ֆե նահանգի ադմինիստրատիվ կենտրոն) 9585 օրենքի նախագծերում շեշտվում է, որ օրենքներն ընդունվում են ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի:
Բացի այդ, ընդգծվում է, որ այս կերպ Արգենտինայի երկու քաղաքներն իրենց հարգանքն են հայտնում անմեղ զոհերի հիշատակին եւ կարեւորում ազգերի միջեւ համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը: Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005 թ: 2006թ. հունվարի 15ին Արգենտինան օրենքի ուժով է դատապարտել 20րդ դարասկզբի առաջին ոճրագործությունը մարդկության դեմ: