Զիդանը հասկացնել է տվել, որ պատրաստ է գլխավորել «Ռեալը»


19:49 , 30 մարտ, 2015

Replik.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հասկացնել է տվել, որ պատրաստ է գլխավոր Արքայական ակումբի առաջին թիմը: Նշենք, որ ֆրանսիացին ֆուտբոլիստի կարիերան ավարտեց 2006 թվականին և այդ ժամանակից տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Ռեալում»:

«Եթե ինձ առաջարկեին գլխավորել «Ռեալը», հաստատ կհամաձայնեի: Սակայն այժմ թիմը ճիշտ մարզիչ ունի, ով հիանալի է կատարում իր աշխատանքը: Իսկ ես մնում է ակումբում և շարունակում եմ սովորել: Պատրաստ եմ արդյոք ես նման աշխատանքի: Դրան երբեք հնարավոր չէ պատրաստ լինել, սակայն միշտ հնչում է «այո» պատասխանը»,-ասել է ֆրանսիացին: