Նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել կաշառակերության մեջ


18:48 , 30 մարտ, 2015

Replik.am-ը գրում է.

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը մեղավոր է ճանաչվել խարդախության և հանրային վստահության չարաշահման մեջ, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով, դատավճիռը կկայացվի ավելի ուշ` առանձին լսումների ժամանակ: Օլմերթի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը:

2012 թվականին Իսայելի նախկին վարչապետն անմեղ ճանաչվեց մի շարք հոդվածներով: Նրան այն ժամանակ մեղադրում էին նաև կաշառակերության մեջ: Սակայն ավելի ուշ Օլմերթի աշխատակիցներից մեկը աուդիոձայնագրություն ներկայացրեց, որոնք ապացուցում էին նրա` կաշառք վերցնելու փաստը:

Հավելենք, որ Էհուդ Օլմերթը Իսրայելի վարչապետ եղել է 1993-2003 թվականներին, և հենց այդ ընթացքում է կաշառք վերցրել: