Ադրբեջանցի զինվորականների քարոզչությունից է՛լ ավելի պրիմիտիվ եք դուք


17:30 , 30 մարտ, 2015

Հերթական անգամ նկատում եմ ինչ-որ հիստերիկ ու բարոյալքված տրամադրություններ ոմանց մոտ. «Ադրբեջանցիներն ինչ ուզում՝ անում են, իսկ մենք չենք կարողանում պատասխանել», «Ցույց տվեք ադրբեջանցիների դիակները... Չկա՞ն... Ուրեմն կորուստներ չունեն»։

Փաստորեն, Բաքվի բութ ու պրիմիտիվ հնարքը, որ իրենք իրենց կորուստների մասին դադարեցին հայտնել, լավ էլ արդյունավետ ձևով աշխատում է և ազդում հայրենակիցներիցս ոմանց վրա։ Ի՞նչ ասեմ։ Նշանակում է, որ ադրբեջանցի զինվորականների քարոզչությունից է՛լ ավելի պրիմիտիվ եք դուք։