ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ


14:34 , 30 մարտ, 2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետSlaq.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված Արմավիրի և Արարատի մարզի մի խումբ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց դժգոհությունները, խոստացել ուսումնասիրել բարձրացված հարցերը և աջակցել առկա խնդիրների լուծմանը: