10:48 , 30 մարտ, 2015
Galatv.am-ը գրում է.
Ֆրանսիայի հարավում վթարի ենթարկված A-320-ի երկրորդ օդաչուի ընկերուհին խոստովանել է, որ երեխայի է սպասում Անդրեաս Լյուբիցից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
26-ամյա ուսուցչուհի Կատրին Գոլդբախը, ում հետ օդաչուն պլանավորում էր ընտանիք կազմել, մի քանի շաբաթ առաջ իմացել է, որ հղի է: Հրատարակությունը չի ճշգրտում, գիտեցել է արդյոք Լյուբիցը, որ շուտով հայր է դառնալու:
Գոլդբախը եւ Լյուբիցը հանդիպել են, երբ դեռ պատանիներ էին: Գերմանական Մոնտաբաուր քաղաքում միասին աշխատել են Burger King խորտկարանում: Ավելի ուշ տեղափոխվել են Դյուսելդորֆ, որտեղ Լյուբիցն օդաչու է դարձել:
Վերջին յոթ տարիների ընթացքում զույգը մի քանի անգամ խզել է հարաբերությունները եւ կրկին վերականգնել: Ընկերների կարծիքով, Լյուբիցը շատ խիստ էր աղջկա նկատմամբ. թույլ չէր տալիս բաց զգեստ հագնել եւ թույլ չէր տալիս շփվել տղամարդկանց հետ: Բացի այդ, նրա մոտ հաճախ նկատվել են տրամադրության անկումներ: Վթարից մի քանի շաբաթ առաջ զույգը կրկին բաժանվել էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ