Արմենիայի եթերում խոսքս մոնտաժողները ոչնչով չեն տարբերվում Նեմեցից ու Ալրաղացի Լյովից


21:45 , 19 հոկտեմբեր, 2012

«Արմենի» TV-ի «Կենդանի Մատյան» հաղորդաշարի շրջանակներում թիկնապահների թեմայով ես տվել եմ կոնկրետ անուններ, որոնք այսօր եթեր չգնացին: Խոսքը Նեմեց Ռուբոյի, Ալրաղացի Լյովի եւ Լֆիկ Սամոյի մասին է: Նրանցից երկուսի թիկնապահները մարդ են սպանել, եւ ես` որպես ՀՀ քաղաքացի պարտավոր էի նշել այդ օլիգարխների անունները: Ես դա արել եմ ինձ ընձեռված հնարավորության շրջանակում` եթերից: Մոնտաժողները ոչնչով չեն տարբերվում Նեմեցից ու Ալրաղացի Լյովից: Էսքանը: