Խնայեք հարկատունների մուծած հարկերը. Գյումրիում ոստիկանների բանակն ավելորդ է


12:13 , 29 մարտ, 2015

Խնայեք հարկատունների մուծած հարկերը, Գյումրիում ոստիկանների բանակն ավելորդ է: Կառավարությունը ձեռք է բերել կիսագողականներ, նշանառու ձվեր նետողներ, անվրեպ դանակահարողներ, ծեծուջարդի հմուտ մասնագետներ, քար նետողներ:
Գյումրիում գետնասունկի նման աճեցրած խուժանը գաղտնախորհուրդ գործում է, իսկ ոստիկանները փչացած սարքի նման անգործ են:
Իրականությունը և սադրանքի նորացված մեթոդները հուշում են, որ խելամիտ չէ ոստիկաններ պահելը, որոնք անպատիվ են անում ոստիկանական համազքեստը:
Բնական պահանջի նման քրեական թափթփուկն ավելի կարևոր է դարձել: