00:19 , 29 մարտ, 2015
Lurer.com-ը գրում է․
Եմենի Ադեն քաղաքում վերջին երեք օրերի ընթացքում զինված բախումների հետևանքով զոհվել է 54 մարդ. փոխանցում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Առնվազն 54 մարդ է զոհվել, ևս 187-ը վիրավորվել»,-ասել են քաղաքի առողջապահության վարչությունից:
Ավելի վաղ Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին, ով լքել է իր երկիրը, կոչ է արել կոալիցիային, որը ռազմական քարոզարշավ է անցկացնում Եմենում, շարունակել ռազմական միջամտությունն այնքնան ժամանակ, քանի դեռ հուսիթ-ապստամբները չեն նահանջի: