22:59 , 28 մարտ, 2015
ArmeniaTV.am-ը գրում է.
Ամեն ինչ թվերով ու փաստերով ապացուցում է 2008-ից Հայաստանում մեդիաուսումնասիրություններ իրականացնող և հեռուստատեսային վարկանիշը՝ ռեյտինգը չափող GFK ընկերությունը: Վերջին անգամ Հայաստանի հեռուստադիտողների 50 տոկոսը մեկ ալիք էր նախընտրել 2009-ի դեկտեմբերի 31-ին: Ամենաբարձր ռեյտինգը գրանցել էր «Արմենիա» հեռուստաընկերությունը: Ուրբաթ, մարտի 27-ին «Արմենիա-TV»-ն ևս մեկ տոկոսով գերազանցեց այս ռեկորդը: Փրայմ թայմին, այսինքն՝ երեկոյան 6-ից մինչև կեսգիշեր Հայաստանի հեռուստադիտողների 51 տոկոսը դիտել է «Արմենիա» հեռուստաընկերությունը: