22:32 , 28 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրես Լուբիցը դեպքից որոշ ժամանակ առաջ տեսողական գանգատների պատճառով բժշկի է դիմել: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The New York Times-ը` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Լուբիցի ունեցած խնդիրները կարող են խանգարել վերջինիս շարունակել օդաչուի իր կարիերան:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում այն մասին, որ օդաչուն ցանկանում էր պատմության մեջ թողնել իր անունը, բայց ընտրեց ոչ լավագույն տարբերակը:
Հիշեցնենք, որ համացանցում հայտվել էր մի ձայնագրություն, որը շատերի գնահատմամբ արվել է Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավում: Օդանավում վերջին րոպեներին տեղի ունեցող իրադարձությունների մասին վկայող ձայնագրությունը հայտնվել է LiveLeak կայքում:
Ձայնագրության մանրազնին ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ օդանավում լսվել են ծանր գործիքներով հասցված հարվածներ և մարդկային գոռոցներ:
Պաշտնոկան վարկածի համաձայն` օդանավը միտումնավոր կործանման էր տարել անձնակազմի երկրորդ օդաչուն, մինչդեռ այդ ընթացքում առաջին օդաչուն փորձել է կացինով կոտրել կառավարման խցիկի դուռը, որը կողպել էր չարագործ օդաչուն: